Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել է Ամուլսարի հարցը


ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել է Ամուլսարի հարցը:  Ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

« Խմբակցության հետ քննարկվել է Ամուլսարի հարցը: Լսվել են կարծիքները և ներկայացվել է առկա իրավիճակը: Սրություն չկար, շատ համերաշխ մթնոլորտում են քննարկումներն  անցել»,- ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով` այդ հարցում եզրահանգում չկա, իսկ որ եզրահանգում լինի հանրությունը կտեղեկանա:

Նիստին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստն անցկացվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ