1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի համար Սիրիայի հարցի զգայունությունը

Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի համար Սիրիայի հարցի զգայունությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց, որ Սիրիայի հարցը Հայաստանի համար առավել զգայուն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Մնացականյանը նշեց, որ այդ զգայունությունն արտահայտվում է նաև այն մարդասիրական առաքելության միջոցով, որը հայ բժիշկներն ու սակրավորներն իրականացնում են Սիրիայում:

«Մեզ համար Սիրիայի հարցը առավել զգայուն հարց է, և մենք դա արտահայտում ենք նաև մեր մարդասիրական առաքելության գործառույթն իրականացնելու միջոցով: Ինչ վերաբերում է մնացած այլ զարգացումներին, դրանք չափազանց դինամիկ են, և բազմաթիվ հարթակներ  ունեն: Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացը չափազանց բազմաշերտ է և բարդ: Այստեղ մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որը վերաբերում է մեր հայրենակիցների անվտանգությանը, և մարդասիրական առաքելությունը հենց այդ նպատակն է արտահայտում»,- ասաց Մնացականյանը:

Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբ (ընդամենը` 83 մարդ) է ուղարկվել Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]