Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դատախազությունն ուսումնասիրում է Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ բրիտանացու պատմածները

Դատախազությունն ուսումնասիրում է Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ 
բրիտանացու պատմածները

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազությունը ուսումնասիրում է 18 տարի առաջ Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ բրիտանացի Սթիվեն Նյուտոնի պատմածները  լրատվամիջոցներին:  Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նյուտոնը լրատվամիջոցներին պատմել է, որ ականատես է եղել, թե ինչպես է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը  «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին:

Նա նշել է, որ 2001 թվականին դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահած դատարանը որոշեց հաշվի չառնել իր ցուցմունքները՝ հիմնավորմամբ, թե այն անգլերեն էր։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]