1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկի Մինաժը հայտարարել Է երաժշտական կարիերան ավարտելու մասին

Նիկի Մինաժը հայտարարել Է երաժշտական կարիերան ավարտելու մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հանրաճանաչ երգչուհի եւ ռեփ-կատարող Նիկի Մինաժը հայտարարել Է երաժշտական կարիերան ավարտելու մասին: Համապատասխան հայտարարությունը դերասանուհին հրապարակել Է սեպտեմբերի 5-ին Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

36-ամյա երգչուհին, որի իսկական անունը Օնիկա Տանյա Մարաժ Է, նշել Է, որ կարիերան թողնում Է հանուն ընտանեկան կյանքի: «Ես որոշեցի հեռանալ եւ նվիրվել ընտանիքիս»,-գրել Է Մինաժը:

Դիմելով երկրպագուներին, երգչուհին խնդրել Է աջակցել իրեն: «Ձեզ սիրելու եմ ամբողջ կյանքում»,-գրել Է նա: Օգոստոսին Մինաժը հայտարարել Էր, որ 80 օրից ինքն ամուսնանալու Է իր զուգընկերոջ՝ Քենեթ Փեթի հետ:

«Մինաժը թողարկել Է չորս լիաֆորմատ ստուդիական ալբոմ: Նա դարձել Է ԱՄՆ-ում ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ American Music Awards-ի դափնեկիրը «Ամենասիրված ռեփ/հիփ-հոփ-արտիստ» եւ «Ամենասիրված ռեփ/հիփ-հոփ-ալբոմ» անվանակարգերում: Մի քանի անգամ իր երգերի հոլովակների համար ստացել Է MTV Video Music Awards մրցանակ, տասն անգամ առաջադրվել Է Grammy մրցանակի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]