Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Ավստրալուհին երեխա Է ծննդաբերել՝ գտնվելով կոմայում


ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի բնակչուհին առողջ երեխա Է ծննդաբերել՝ գտնվելով կոմայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է News.com.au-ն: 25-ամյա Քեյթլին Սթաբսի մոտ ախտորոշել Էին զարկերակաերակային մալֆորմացիա եւ ուղարկել ճառագայթաբուժության:

Շուտով նա հղիացել Է եւ հրաժարվել Է բուժումից պտղին վնասելու ռիսկի պատճառով:Հուլիսի 23-ին՝ հղիության ութերորդ ամսին (32 շաբաթ), կնոջ մոտ տեղի Է ունեցել գլխուղեղի անոթի անեվրիզմ, եւ նա ընկել Է կոմայի մեջ: Հուլիսի լույս 24-ի գիշերը բժիշկները հիվանդին շտապ կեսարյան հատում են արել:

Նորածին աղջնակը, որին տվել են Քուին անունը, իր կյանքի առաջին երեք շաբաթն անցկացրել Է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այժմ աղջկա մասին, որը մեկուես ամսական Է, հոգ Է տանում հայրը: Նրա մայրը գտնվում Է հիվանդանոցում, բժիշկներն ասում են, որ նրան երկարատեւ վերականգնում Է սպասում: Այժմ նա տառապում Է հիշողության կորստից եւ պարբերաբար մոռանում Է որ երեխա ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ