Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 5-ին  ընդունել է Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի): 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշեց, որ վերջին տարիներին հայ-լատվիական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել և հույս են հայտնել, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի համագործակցության էլ ավելի հավակնոտ օրակարգ ձևավորել:

Զրուցակիցները համակարծիք էին, որ առևտրատնտեսական ոլորտում առկա է չիրացված զգալի ներուժ և այս առումով կարևորել են տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Անդրադարձ կատարվեց Երևան-Ռիգա ուղիղ չվերթի բացման հեռանկարներին: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ նոր ավիաուղղություններ գործարկելու համար Հայաստանի կառավարությունը գործուն քայլեր է իրականացնում:

Ինգրիդա Լևրենցեն հայտնել, որ Լատվիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և կիսվելու իր կուտակած փորձով: Այս համատեքստում քննարկվել է հանրային կառավարման համակարգի բարեփոխումների հարցում համագործակցության հնարավորությունը:

Կողմերը անդրադարձել են  Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Արևելյան գործընկերության ծրագրի զարգացման հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը և մշակութային կապերի խորացմանը վերաբերող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]