Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դալլասի օպերան չեղարկել Է համերգը Պլաչիդո Դոմինգոյի մասնակցությամբ

Դալլասի օպերան չեղարկել Է համերգը Պլաչիդո Դոմինգոյի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Դալլասի օպերային թատրոնը հրաժարվել Է անցկացնել իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոյի մասնակցությամբ հաջորդ տարվա մարտին պլանավորված համերգը՝ նրա նկատմամբ առաջադրված սեռական ոտնձգությունների մղադրանքների պատճառով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է օպերայի՝ սեպտեմբերի 5-ին հրապարակված հայտարարության մեջ: «Իրադարձությունների զարգացման լույսով, որոնք վերաբերում են Պլաչիդո Դոմինգոյի նկատմամբ մեղադրանքներին, Դալլասի օպերան որոշեց չեղարկել 2020 թվականի մարտի 11-ի գալա-համերգը, որտեղ նա պետք Է ելույթ ունենար»,- նշել են թատրոնի ներկայացուցիչները:

Ավելի վաղ Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆոռնիայի նահանգ) օպերան չեղարկել Է հոկտեմբերի 6-ին պլանավորված համերգը Դոմինգոյի մասնակցությամբ: Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիայի նահանգ) սիմֆոնիկ նավագախումբը հետ Է կանչել սեպտեմբերի 18-ի համերգին մասնակցելու՝ երգչին ուղարկված հրավերը:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, այս ամսվա սկզբին եւս 11 կանայք սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են ներկայացրել իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի նկատմամբ: Երգչուհի Անջելա Թյոռները եւ տասը այլ կանայք, ովքեր չեն ցանկացել, որ իրենց անունները նշվեն, քանի որ դեռեւս աշխատում են ինդուստրիայում, գործակալությանն են դիմել այն բանից հետո, երբ օգոստոսի 13-ին թողարկվեց մի նյութ, որում ներկայացված են ինը կանանց, այդ թվում՝ երգչուհի Պատրիսիա Վուլֆի մեղադրանքները օպերային երգչի նկատմամբ: Կանայք հայտարարել են, որ Դոմինգոն իրեն անվայելուչ Է պահել գրիմարաններում, հետամտել Է ու փորձել Է համբուրել: Ավելի վաղ Իսպանիայի մշակույթի նախարարի պաշտոնակատար Խոսե Գիրաոն հայտարարել Էր, որ Դոմինգոյի հասցեին սեռական ոտնձգությունների մեղադրանքները պետք Է ապացուցվեն ինչ-ինչ եզրակացություններ անելուց առաջ: Նա ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ միայն մի կին Է բացեիբաց հայտարարություն արել, մնացածները հանդես են եկել անանուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]