Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքիայում իշխող ԱԶԿ անդամների թիվը նվազել է

Թուրքիայում իշխող ԱԶԿ անդամների թիվը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների թիվը 10 մլն 700 հազարից նվազել է 9 մլն 931 հազարի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Գազեթե դուվար» լրատվամիջոցը:

Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը միաժամանակ նաև ԱԶԿ ղեկավարն է, հայտարարել է, որ չնայած կուսակցությունը լքած պաշտոնյաների թիվը կազմում է 290 հազար, այնուամենայնիվ ԱԶԿ անդամների թիվը գերազանցում է 10 միլիոնը:

Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը հուլիսի 8-ին հայտնել էր «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալու մասին: Նա համարվում է 2001թ. հիմնված այս կուսակցության համահիմնադիրներից մեկը: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Բաբաջանը Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ նոր կուսակցություն է հիմնելու: Բաբաջանի հեռանալուց հետո կուսակցությունում սկսվել է հրաժարականների մեծ ալիք:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]