Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Մայքլ Ջեքսոնի եւ Բեյոնսեի հիթերի հեղինակը զոհվել Է ավտովթարից


ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժիշտ եւ երգերի հեղինակ ԼաՇոն Դենիելսը զոհվել Է ավտովթարից: Այդ մասին նրա կինը՝ Էյփրիլը, հայտնել Է Instagram-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վթարը տեղի Է ունեցել Հարավային Կարոլինայում: Տեղի ունեցածի մանրամասներն առայժմ չեն բացահայտվում: ԼաՇոն Դենիելսը 41 տարեկան Էր: Նա հանդես Է եկել որպես երգերի հեղինակ ու համահեղինակ, որոնք կատարել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են՝ Մայքլ Ջեքսոնը (You Rock My World), Ուիթնի Հյուսթոնը (It’s Not Right But It’s Okay), Բեյոնսեն եւ Լեդի Գագան (Telephone):

Դենիելսը նաեւ համագործակցել Է Destiny՚s Child խմբի հետ, մասնավորապես, Դենիելսը խմբի Say My Name հիթի հեղինակն Է, որի համար 2001 թվականին ստացել Է «Գրեմմի» երաժշտական մրցանակ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ