Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայում ինքնաթիռի ուղեւորը փոխարինել Է աշխատանքի չներկայացած օդաչուին

Մեծ Բրիտանիայում ինքնաթիռի ուղեւորը փոխարինել Է աշխատանքի չներկայացած օդաչուին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում EasyJet ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորը, որը Մանչեսթրից պետք Է մեկներ իսպանական Ալիկանտե քաղաք, փոխարինել Է օդաչուին, որն աշխատանքի չԷր ներկայացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Manchester Evening News թերթը:

Հրատարակության տվյալներով՝ ուղեւորը՝ Մայքլ Բրեդլին, որն իր հետ վերցրել Էր օդաչուի հավաստագիրը, իր ծառայություններն Է առաջարկել այն բանից հետո, երբ պարզվել Է, որ օդաչուն չի ներկայացել աշխատանքի: EasyJet-ում ճշտել են, որ նրան թույլ են տվել հանրանավը վարել միայն մանրակրկիտ ստուգումից հետո: «Դա միանգամայն համապատասխանում Է կանոններին, քանի որ ուղեւորն իր հետ վերցրել Էր թույլատրագիրը եւ անձը հաստատող փաստաթուղթը:

Անվտանգությունը միշտ Էլ մեր գլխավոր գերակայությունն Է»,-հրատարակությունը մեջբերում Է ավիաընկերության ներկայացուցիչների խոսքը:

Արդյունքում թռիչքը կատարվել Է ժամանակին՝ առանց ձգձգումների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]