Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Զարիֆը «բանտապան» Է անվանել ԱՄՆ-ի Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը

Զարիֆը «բանտապան» Է անվանել ԱՄՆ-ի Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «բանտապան» Է անվանել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC), որը ծանուցում Է Վաշինգտոնի սահմանած նոր միջազգային պատժամիջոցների մասին: Սեպտեմբերի 5-ին նա իր այս կարծիքը հայտնել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «OFAC-ն իրեն բացառապես որպես բանտապան Է պահում»,- գրել Է Զարիֆը: «Եթե հետաձգում խնդրեք, նա կմերժի եւ մենախուց կնետի հանդգնության համար, իսկ եթե խնդրեք մեկ անգամ Էլ, ապա կարող եք հայտնվել կախաղանին»,- նշել Է Իրանի նախարարը:

Նրա տեսակետով՝ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչությունը (պատժամիջոցները – ծանոթ. խմբ.) մեղմացնելու միակ միջոցը դահճի օղակից վճռականորեն ազատվելն Է»:

Սեպտեմբերի 4-ին Միացյալ Նահանգների իշխանություններն ընդլայնել են Իրանին վերաբերող պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավական անձ, ինչպես նաեւ մի շարք լցանավեր: «OFAC-ը միջոցներ Է ձեռնարկել բեռնափոխադրման խոշոր ցանցի դեմ, որը գտնվում Է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի կառավարման ներքո եւ որին ֆինանսական աջակցություն Է ցույց տալիս»,- ասված Է այն հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]