Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Արցախի քաղաքաշինության նախարարության կատարողականը կազմել է 16 միլիարդ դրամ


ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն ամփոփել է առաջին կիսամյակում կատարված աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից, նախարարության 2019 թ. տարեկան պլանը կազմում է 20 միլիարդ 800 միլիոն դրամ, որի կատարողականը կազմել է մոտ 16 միլիարդ դրամ:

Նախարարի խոսքով՝ ծրագրերն իրականացվում են ըստ նախատեսված պլանի, նույնիսկ ինչ-որ տեղ գերակատարվում են՝ հաշվի առնելով, որ կան աշխատանքներ, որոնք անհետաձգելի են: Կատարված աշխատանքների դիմաց ֆինանսավորումը կազմել է 13 միլիարդ 752 միլիոն դրամ: Ընդհանուր ֆինանսավորված գումարից տարբեր տեսակի հարկերով պետական բյուջե է ետ վերադարձվել 2 միլիարդ 50 միլիոն դրամ:

Այս տարի զգալի աշխատանքներ են իրականացվել CONIFA-ի Եվրոպայի առաջնության և Համահայկական խաղերի կազմակերպման հետ կապված: Աշխատանքներն իրականացվել են ոչ միայն մրցումները կազմակերպելու, այլև հետագայում սպորտն Արցախում զարգացնելու նպատակով:

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին մեկնարկելու են 2020 թ. կապիտալ ներդրումների պատվերի ծրագրի մշակման աշխատանքները:

Կ. Շահրամանյանն այնուհետև պատասխանել է լրագրողների հարցերին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ