Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գիտնականները սրտի տագնապը 90 տոկոս ճշգրտությամբ կանխատեսելու միջոց են գտել

Գիտնականները սրտի տագնապը 90 տոկոս ճշգրտությամբ կանխատեսելու միջոց են գտել

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները սրտի տագնապի առաջին նշանները հայտնաբերելու գերճշգրիտ միջոց են գտել սկսվելուց շատ ժամանակ առաջ: Այժմ, ինչպես հայտնել Է The Times թերթը, դա հնարավոր Է դարձել արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի օգտագործման շնորհիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օքսֆորդի համալսարանի մասնագետները տեխնոլոգիան ստեղծել են արհեստական ինտելեկտի հիման վրա, որը կարող Է սրտի տագնապի բարձր ռիսկի ենթակա մարդկանց հայտնաբերել դրա առաջացումից տասը տարի առաջ: Նոր ծրագիրն կատարում Է այն սովորական պատկերների վերլուծությունը, որոնք ստացվել են սրտի համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) արդյունքում:

Նշվում Է, որ նման կանխատեսման ճշգրտությունը, հատուկ կլինիկական փորձարկումների արդյունքներով, կազմել Է 85-90 տոկոս: «Այն, ինչ մենք կարող ենք տեսնել ՀՏ-ի օգնությամբ, միայն այսբերգի գագաթն Է: Մենք մշակել ենք արհեստական ինտելեկտի չափազանց հզոր համակարգ, որը նայում Է ներսը եւ ի հայտ բերում այն գործոնները, որոնք առավել մեծ վտանգ են ներկայացնում պացիենտների համար»,-նշել Է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Հարալամբոս Անտոնիադիսը: Նրա խոսքով՝ ռիսկի խմբում հայտնված մարդկանց կարող են նշանակվել դեղամիջոցներ, այդ թվում՝ ստատիններ եւ ասպիրին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]