Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նաթանյահուն պահանջել Է ուժեղացնել ճնշումն Իրանի վրա

Նաթանյահուն պահանջել Է ուժեղացնել ճնշումն Իրանի վրա

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կոչ Է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա՝ կապված միջուկային գործարքի վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի արած հայտարարությունների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին սեպտեմբերեի 4-ին հայտարարել Է, որ Թեհրանը միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլի շրջանակում հրաժարվում Է կատարել միջուկային գործարքի դրույթները: Իրանը միջուկային պարտավորությունների կատարման երրորդ փուլին ձեռնամուխ Է լինելու սեպտեմբերի 6-ից:

«Այսօր առավոտյան մեզ տեղեկացրեցին Իրանի կողմից եւս մեկ խախտման, Էլ ավելի մեծ քամահրանքի մասին, որն այս անգամ դրսեւորվում Է միջուկային զենք ստանալու նրա ձգտմամբ: Դա ուղեկցվում Է Իրանի ագրեսիվ գործողություններով միջազգային նավագնացության եւ տարածաշրջանի երկրների դեմ, ինչպես նաեւ Իսրայելի պետության վրա գրոհներ իրականացնելու ջանքերով»,-ասել Է Նաթանյահուն Լոնդոն մեկնելուց առաջ, նրա խոսքը մեջբերում Է վարչապետի դիվանատունը: «Այժմ Իրանի հետ բանակցելու ժամանակը չԷ: Այժմ Իրանի վրա ճնշումն ուժեղացնելու ժամանակն Է»,-հավելել Է նա:

Իսրայելի կառավարության ղեկավարը նաեւ հայտնել Է, որ այդ հարցը Լոնդոնում քննարկելու Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]