Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժեց հոկտեմբերին ընտրություններ անցկացնելու Ջոնսոնի առաջարկը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժեց հոկտեմբերին ընտրություններ անցկացնելու Ջոնսոնի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորները սեպտեմբերի 4-ի երեկոյան, ինչպես եւ սպասվում Էր, չպաշտպանեցին հոկտեմբերի 15-ին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Որպեսզի առաջարկությունը հավանության արժանանար Ջոնսոնին անհրաժեշտ Էր ապահովել Համայնքների պալատի երկու երրորդի աջակցությունը: Արդյունքում նա հավաքեց սոսկ 298 ձայն՝ 136-ով պակաս, քան պահանջվում Էր:

Բրիտանացի ընդդիմադիր քաղաքական գործիչներն ավելի վաղ հայտարարում Էին, որ պատրաստ են պաշտպանել ընտրությունների անցկացումը, եթե Ջոնսոնը նախապես պարտավորվի կատարել Եվրամիությունից առանց գործարքի դուրս գալու սցենարից հրաժարվելու պահանջը: Մինչդեռ վարչապետն այդ քայլին պատրաստ չԷ: Բրիտանացի դիտորդները կարծում են, որ Ջոնսոնն ավելի ուշ կարող Է ձեռնարկել վաղաժամկետ ընդհանուր ընտրություններ կազմակերպելու եւս մեկ փորձ: Նա կարող Է դա անել Համայնքների պալատի կողմից հավանության արժանացած օրենքի ուժի մեջ մտնելու դեպքում, որով կոչ Է արվում հասնել Brexit-ի նոր հետաձգման եւ այդ կեպ խուսափել ԵՄ-ից՝ առանց Բրյուսելի հետ համայձանության, դուրս գալուց:

Ներկայում օրինագիծը հանձնվել Է Լորդերի պալատի քննարկմանը, ընդ որում, ինչպես նշում են բրիտանական զանգվածային լրատվամիջոցները, գործընթացը դանդաղ Է առաջ ընթանում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]