1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը խմբում երկրորդ տեղը գրավելու շանսեր ունի. Ռոբերտո Մանչինի

Հայաստանը խմբում երկրորդ տեղը գրավելու շանսեր ունի. Ռոբերտո Մանչինի

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իտալիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի կարծիքով Հայաստանի ընտրանին շանսեր ունի խմբում երկրորդ տեղը գրավելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Մանչինիին փաստեց, որ իր թիմը ի սկզբանե նպատակ է ունեցել հաղթելու խմբային փուլի բոլոր խաղերում:

«Հայաստանի հավաքականն այն ընտրանին է, որը իրենց ցույց տվեց վերջին երկու տուրերում: Եվ այն կապված է ընտրանու նոր մարզչի հետ: Նոր մարզչի գալու դեպքում ժամանակ է պետք թիմը վերաձևավորվելու համար»,-շեշտեց նա:

Մանչինիի կարծիքով խմբում Հայաստանի ընտրանին դեռևս շանսեր ունի պայքարելու երկրորդ տեղի համար:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրանակն փուլի հերթական տուրում սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարադաշտում Հայաստանի ընտրանին կհյուրընկալի Իտալիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Մրցաշարային աղյուսակում այժմ առաջատար Իտալիան է, որն ունի 12 միավոր: Երկրորդ տեղում Ֆինլանդիան է 9 միավորով, իսկ Հայաստանի ընտրանին 6 միավորով 3-րդ տեղում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]