Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախարար Բադասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Նախարար Բադասյանը հրաժեշտի հանդիպում է  ունեցել Միացյալ Թագավորության դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար, բարձր գնահատել նրա անձնական ջանքերն ու ներդրումը հայ-բրիտանական կապերի ամրապնդման ու զարգացման գործում և հույս հայտնել, որ դեսպանը Հայաստանից հեռանում է լավ տպավորություններով:

Դեսպան Ֆարնուորթը ևս շնորհակալություն է հայտնել նախարար Բադասյանին արդյունավետ համագործակցության համար, Նախարարության հետ փոխգործակցությունը գնահատել արդյունավետ և վստահեցրել, որ Միացյալ Թագավորությունը շարունակելու է իր աջակցությունը՝ մի շարք առանցքային ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հարցում: Դրանցից դեսպանն առանձնացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումից հետո նախատեսվող միջոցառումների իրականացումն ու Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացումը:

Ռուստամ Բադասյանը հաջողություն է մաղթել Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին հետագա ձեռնարկներում և հույս հայտնել, որ հետայսու ևս իր գործունեությամբ կնպաստի հայ-բրիտանական հարաբերությունների առավել զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Ֆարնուորթը վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է վառ հիշողություններով և արձակուրդները Հայաստանում անցկացնելու հստակ նպատակադրմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]