1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Անելու ենք առավելագույնը Իտալիայի դեմ խաղում պատվով հանդես գալու համար. Մխիթարյան

Անելու ենք առավելագույնը Իտալիայի դեմ խաղում պատվով հանդես գալու համար. 
Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2020 որակավորման փուլի Իտալիայի հետ խաղից առաջ հանդիպեց լրագրողների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում Մխիթարյանը խոսեց իտալական ակումբ տեղափոխության մասին՝ շեշտելով որ վերջին օրն է իմացել տեղափոխության մասին: «Ամեն ինչ տեղի ունեցավ վերջին պահին:  Ինձ ասել են խաղից հետո:  Զանգ ստացել եմ գործակալիցս, ով ասեց, որ պետք մեկնեմ Հռոմ և բուժզննում անցնեմ: Կարծում եմ շատ լավ  հնարավորություն է ինձ համար, քանի որ «Արսենալ»-ում քիչ հանդիպումներ էի անցկացնում»,-ասաց Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանը համեմատեց Իտալիայի հավաքականին, որը կար 2012 թվականին, և որը կա հիմա. «Փոփոխությունները նախորդ խաղերի համեմատ շատ են: Փոխվել է կազմը, փոխվել է մարզիչը, փոխել է խաղային փիլիսոփայությունը:  Նախոդ հավաքականը նման չէ այս թիմին, այս թիմ սիրում է գնդակով խաղալ: Մենք փորձելու ենք ամեն ինչ անել խաղ վերահսկելու համար, անելու ենք առավելագույնը պատվով հանդես գալու համար: «Արսենալ»-ում քիչ ժամանակ էի ստանում, բայց մարզվել եմ 100 տոկոսով»,-շեշտեց նա:

Մխիթարյանի կարծիքով՝ Իտալիան խմբի ամենաբարդ թիմն է: Հայաստանի ընտրանին փորձելու է պայքարել երկրորդ տեղի համար:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրանակն փուլի հերթական տուրում սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարադաշտում Հայաստանի ընտրանին կհյուրընկալի Իտալիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Մրցաշարային աղյուսակում այժմ առաջատարը Իտալիան է, որն ունի 12 միավոր: Երկրորդ տեղում Ֆինլանդիան է 9 միավորով, իսկ Հայաստանի ընտրանին 6 միավորով 3-րդ տեղում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]