Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը մտադրվել են տեղափոխել ԱՄՆ

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը մտադրվել են տեղափոխել ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, մտադրվել են տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun հրատարակությունը:

Թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ արքայազն Հարրիին չի հետաքրքրել Հերեֆորդշիրի կոմսությունում գտնվող կալվածքը, որն առաջարկել Էր նրա հայրը՝ արքայազն Չառլզը: Ընկերները մտահոգ են, որ արքայազնը պլանավորում Է արտասահման մեկնել, որպեսզի ազատվի ԶԼՄ-ներում հայտնվող սկանդալներից եւ եղբոր ու նրա կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի հետ վեճերից: Տեղափոխվելու առավել հավանական վայրը համարում են Լոս Անջելեսը, որտեղ ապրում են Մարքլի մայրն ու նրա հոլիվուդյան ծանոթները:

Այժմ զույգն զբաղեցնում Է Ֆրոգմոր-հաուս մերձքաղաքային նստավայրը, որը գտնվում Է Վինձորյան դղյակից մեկ կիլոմետր հեռավորության վրա:

Դրա վերանորոգումը հարկատուների վրա նստել Է 2,5 մլն ֆունտ ստեռլինգ: Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը միացրել են հինգ առանձին շինություններ: Հիշեցնենք, որ արքայազն Հարրին Մեգան Մարքլի հետ ամուսնացել Է 2018 թվականի մայիսի 19-ին, մեկ տարի անց ծնվել Է նրանց առաջնեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]