Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետական շահի պաշտպանությունն իմ միակ շահագրգռվածությունն է. Ավինյանը՝ Ամուլսարի հարցի վերաբերյալ

Պետական շահի պաշտպանությունն իմ միակ շահագրգռվածությունն է. Ավինյանը՝ 
Ամուլսարի հարցի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ամուլսարի հարցով ունի մեկ շահագրգռվածություն՝  պետական շահի պաշտպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինքն ի՞նչ շահագրգռվածություն ունի հանքի շահագործման-չշահագործման հետ կապված:

«Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն՝ պետական շահի պաշտպանությունն ու պահպանումը, որևէ այլ շահագրգռվածություն ես չունեմ»,-ասա Ավինյանը։

Հարցին, թե արդյոք հանքը շահագործելու համար պարտադրանք կա՞, նա ասաց՝ միակ պարտադրանքն այն է,  որ Հայաստանը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր:

Հարցին, թե Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական հեռանկարով արդյոք հետաքրքրվա՞ծ է՝ փոխվարչապետը վստահեցրեց, որ ինքն առհասարակ բոլոր հանքերի շահագործման բնապահպանական խնդիրներով է մտահոգված, և Ամուլսարի հարցը բացառություն չէ:

Ավինյանն Ամուլսարի հարցով այլ կարծիք հայտնելուց զերծ մնաց՝ նշելով, որ արբիտրաժային գործընթացներ են հնարավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]