Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Թութանհամոնի գանձերի ցուցահանդեսը ամենահաճախելին Է դարձել Ֆրանսիայի պատմության մեջ. Parisien


ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում Եգիպտոսի Թութանհամոն փարավոնի գանձերի ցուցահանդեսը գերազանցում Է հաճախելիության ռեկորդները եւ, չնայած այն բանին, որ մինչեւ փակումը մնում Է երկու շաբաթից փոքր-ինչ ավելի, արդեն կարողացել Է գրավել 1,37 միլիոն մարդու հետաքրքրությունը՝ ամենամեծ ցուցանիշը Ֆրանսիայի ամբողջ պատմության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Parisien թերթը:

Ցուցահանդեսը բացվել Է մարտի 23-ին Գրանդ ալում (Grande Halle)՝ Փարիզի Լա Վիլետ զբոսայգում: Այցելուները կարող են տեսնել ավելի քան 150 արտեֆակտ՝ ոսկե զարդեր, քանդակներ, ծիսական առարկաներ փարավոնի գանձարանից, որը կառավարել Է մեր թվականությունից առաջ 1332 – 1323 թվականներին: Այդ առարկաների մեկ երրորդը Եգիպտոսի սահմաններից դուրս ցուցադրվում Է առաջին անգամ: Լուքսորից ոչ հեռու արքաների հովտում Թութանհամոնի դամբարանի գանձերը 1922 թվականին հայտնաբերել Է բրիտանացի հնագետ եւ եգիպտաբան Հովարդ Քարտերը:

Ցուցադրանքի աշխատանքի ձամանակն ավելացվել Է այցելուների չդադարող հոսքի պատճառով. վերջին երեք շաբաթվա ընթացքում Գրանդ ալն իր դռները բոլոր ցանկացողների առջեւ ամեն օր բացում Է առավոտյան 08:30-ից: Ուրբաթ եւ շաբաթ օրերին այն աշխատանքն ավարտում Է ոչ թե 22:30-ին, այլ կեսգիշերին: Հունիսին կազմակերպիչները ցուցահանդեսը երկարաձգել են մեկ շաբաթով՝ մինչեւ սեպտեմբերի 22-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ