Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայտարարվել են ապրելու համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքները

Հայտարարվել են ապրելու համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքները

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննան վերստին առաջին տեղն Է զբաղեցրել ապրելու համար առավել հարմարավետ քաղաքների վարկանիշում, որն ամեն տարի կազմում Է Economist բրիտանական հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցյալ տարի Վիեննան առաջին անգամ առաջ անցավ ավստրալական Մելբուռն քաղաքից: 2019 թվականին Մելբուռնը կրկին հայտնվել Է երկրորդ դիրքում, թեեւ մինչ այդ երկար տարիներ վարկանիշի առաջատարն Էր: Այս տարի երրորդ տեղում Սիդնեյն Է, որը պատվանդանից տեղաշարժել Է Ճապոնիայի Օսակա քաղաքը:

Կենսամակարդակն զգալիորեն աճել Է սերբական Բելգրադում, Հանոյում (Վիետնամ) եւ Կիեւում (Ուկրաինա): Նախավերջին տեղերը, ինչպես եւ անցյալ տարի, զբաղեցնում են Դաքքա (Բանգլադեշ) եւ Լագոս (Նիգերիա) քաղաքները: Վարկանիշը եզրափակում Է սիրիական Դամասկոսը, որը փորձագետների կողմից ամենաանհարմարավետն Է ճանաչվել ապրելու համար:

Վարկանիշը կազմվում Է՝ հաշվի առնելով երեսունից ավելի ցուցանիշներ, այդ թվում՝ կայունությունը, առողջապահության մակարդակը, երկրի մշակութային զարգացումը, կրթությունը, շրջակա միջավայրի մաքրությունը եւ ենթակառուցվածքի զարգացածությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]