Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Facebook-ի օգտատերերը կկարողանան արգելել լուսանկարներում իրենց դեմքերի ճանաչումը սոցցանցում

Facebook-ի օգտատերերը կկարողանան արգելել լուսանկարներում իրենց դեմքերի ճանաչումը սոցցանցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի վարչակազմը մտադիր Է շուտով ներկայացնել գործառույթ, որի միջոցով բոլոր օգտատերերը կկարողանան սոցցանցում արգելել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի կիրառումն իրենց լուսանկարների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը ասված Է սեպտեմբերի 3-ին Facebook-ի պաշտոնական բլոգում հրապարակված հայտարարության մեջ:

Ինչպես ճշտել են սոցցանցի ներկայացուցիչները, նոր օգտատերերի համար, ստանդարտ սարքաբերումների համաձայն՝ սույն գործառույթն սկզբնապես անջատված կլինի: Այն կարելի կլինի ցանկացած պահի միացնել: Facebook-ում ճշտել են, որ օգտահաշիվների մի մասի համար սույն գործառույթը մատչելի Է դարձել 2017 թվականի վերջից: Սեպտեմբերի 3-ից այն կսկսեն տրամադրել բոլորին:

Հայտարարության մեջ ճշտվում Է, որ բոլոր օգտատերերի համար մատչելի կլինեն իրենց դեմքերի ճանաչմանը վերաբերող այլ սարքաբերումներ: Դրանց թվում Է այն մասին մարդուն ավտոմատ ծանուցման հնարավորությունը, որ լուսանկարը, որտեղ ինքը պատկերված Է, ինչ-որ մեկը ներկայացնում Է որպես իրենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]