Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 16 հրդեհ

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 16 հրդեհ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 2-3-ն  9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մասնավորապես`

Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 200 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ,

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 1500 քմ,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1 հա,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1500 քմ, 400 քմ,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 500 քմ,

Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում՝ 0.5 հա,

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ 500 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]