Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Գյումրիում 11 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող մայրը կալանավորվեց


ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի դատարանը 11 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող մորը կալանավորելու որոշում է կայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Իր իսկ երեխայի սպանության մեջ մեղադրվող մայրը կալանավորվել է»,- ասաց Խաչատրյանը։

Օգոստոսի 31-ին Գյումրիի Բուլվարային թաղամասի աղբանոցում 11 ամսական աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել: Ժամը 19։00-ի սահմաններում Գյումրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և նրան բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն կատարելու կամ դրա կատարման կասկածանքով) հարուցվել է քրեական գործ։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ