1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Աշխարհի Գավաթի գլխավոր մրցավար

ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Աշխարհի Գավաթի գլխավոր մրցավար

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը ՖԻԴԵ-ի կողմից նշանակվել է Աշխարհի Գավաթի գլխավոր մրցավար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

«Սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի կունենա շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությունը: Շախմատային կարևորագույն այս մրցաշարում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին: Նշենք, որ Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար եղել 2012 թվականի Անանդ - Գելֆանդ և 2013 թվականի Անանդ - Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում»,- հայտնում է ֆեդերացիան:

Հայաստանը մրցաշարում կներկայացնեն Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]