1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիայում իշխող ԱԶԿ-ն պահանջում է Դավութօղլուին հեռացնել կուսակցությունից

Թուրքիայում իշխող ԱԶԿ-ն պահանջում է Դավութօղլուին հեռացնել կուսակցությունից

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի նիստի ընթացքում որոշում է կայացվել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին և մի քանի այլ գործիչների հեռացնել կուսակցությունից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկատվության՝ կուսակցությունից հեռացնելու պահանջը ուղարկվել է կուսակցության կարգապահական խորհրդին:

Ահմեթ Դավութօղլուին, Սելչուք Օզդաղին, Այհան Սեֆեր Ուսթունին և Աբդուլլահ Բաշջըին մեղադրում են կուսակցության կանոնադրությանը չհամապատասխանող հայտարարություններով հանդես գալու մեջ:

Ըստ թուրքական մամուլում տարածված տեղեկությունների՝ Ահմեթ Դավութօղլուն մասնակցում է նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի և Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից ստեղծվող նոր կուսակցության աշխատանքներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]