Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը

Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու 
վերաբերյալ միջնորդությունը

 ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը դատարանից խնդրել էր Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինել 25 միլիոն դրամ գրավով: Դատական նիստը հետաձգվեց: Այն տեղի կունենա սեպտեմբերի 17-ին:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]