Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վախճանվել Է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Զինաիդա Սլավինան

Վախճանվել Է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Զինաիդա Սլավինան

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 79 տարեկան հասակում վախճանվել Է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Զինաիդա Սլավինան: Այդ մասին սեպտեմբերի 3-ին հայտնել Է «Տագանկայի դերասանների համագործակցության» կայքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մահվան պատճառը չի ճշտվում: Արտիստուհու հուղարկավորության ամսաթիվն ու վայրը հայտնի կդառնան ավելի ուշ: Սլավինան ծնվել Է Պետերգոֆում 1940 թվականին: Ավարտել Է Շչուկինի անվան թատերական ուսումնարանը, ելույթներ Է ունեցել Տագանկայի թատրոնում. իր կարիերայի ընթացքում նա խաղացել Է 1600-ից ավելի ներկայացումներում:

Արտիստուհին նկարահանվել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ճանապարհ դեպի ծով», «Պատահար, որը ոչ ոք չնկատեց», «Սերգեյ Լազո», «Սալյուտ, Մարիա», «Նորեկը», «Բարեկամ-ընկերների մասին», «Ապրում Էր մարդը», «Մարտին Իդեն», «Սոֆյա Պերովսկայա», «Ամեն երեկո աշխատանքից հետո» կինոնկարները: ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհու կոչումն ստացել Է 1986 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]