Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թոշակառու կինը թանկարժեք մատանի Է գտել, որը կարող Է պատկանել Ուիլյամ Շեքսպիրի ընտանիքին

Թոշակառու կինը թանկարժեք մատանի Է գտել, որը կարող Է պատկանել Ուիլյամ Շեքսպիրի ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թոշակառու բրիտանուհին, որը սիրում Է զբաղվել գանձերի որոնմամբ, գտել Է հին ոսկյա մատանի, որը կարող Է պատկանել Ուիլյամ Շեքսպիրի ընտանիքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail հրատարակությունը:

66-ամյա Սյու Քիլվերթը մետաղափնտրիչ սարքով հետախուզել Է Ուորիքշիրի կոմսության Շեքսպիր-հոլլ դաստակերտի ծայրամասերը: Անցյալում այդ հողատարածքը պատկանել Է Շեքսպիրի ազգականներին: Եթե հավատանք տեղական լեգենդին, հենց այդտեղ Է դրամատուրգը գրել «Ինչպես դա ձեզ դուր կգա» կատակերգությունը: Մետաղափնտրիչն անսպասելիորեն ազդանշան Է տվել: Կինն սկսել Է փորել եւ 20 սանտիմետր խորության վրա դեմ Է առել ոչ մեծ մատանու: «Ես մտածեցի, որն այն գեղեցիկ Է, եւ վերցրեցի,-պատմում Է կինը:-Նա այնքան պստլիկ Էր, որ սկզբում ես կարծեցի, որ այն ժամանակակից մանկական մատանի Է, բայց հետո ուշադիր նայեցի եւ հասկացա, որ դա, հնարավոր Է, ինչ-որ ավելի կարեւոր բան Է»:

Գտածոն պատրաստված Է ոսկուց, իսկ նրա ներսի կողմում պահպանվել Է Truth Betrayes Not («Ճշմարտությունը չի դավաճանում») մակագրությունը: Նման մատանիները 15-17-րդ դարերում շատ տարածված ռոմանտիկ ընծա են եղել Անգլիայում եւ Ֆրանսիայում: Որպես կանոն, դրանք զարդարում Էին սիրային պատմություններից կամ ավանդություններից վերցված համառոտ ցիտատներով:

Քիլվերթը գանձի մասին հայտնել Է կորոներին եւ ծանուցել Բիրմինգհեմի թանգարաններին: Սպասվում Է, որ մասնագետներին մի քանի ամիս կպահանջվի այն ուսումնասիրելու եւ իրենց որոշումը կայացնելու համար: «Ես շատ կցանկանայի մատանին ինձ պահել,-ասում Է գանձեր որոնողը:- Նման գտածոներ կյանքում մեկ անգամ են լինում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]