Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Գրիգորի Մարտիրոսյանը մասնակցել է Շոշ գյուղի մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 3-ին այցելել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղ՝ մասնակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 50 երեխայի համար նախատեսված նախակրթարանն իր հարկի տակ ընդունելու է 30 երեխայի Շոշ համայնքից: Ըստ նախնական պայմանավորվածության՝ այս մանկապարտեզը կհաճախեն նաև մոտակա Մխիթարաշեն և Սզնեք գյուղերի երեխաները:

Իր խոսքում Գրիգորի Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել համահայկական կառույցին՝ ի դեմս  բարի գործը հանձն առած արգենտինահայ Դևեճիէան, Էքզերճիէան, Շիմշիրօղլու ընտանիքներին՝ կարևորելով նախակրթարանի դերը երեխաների դաստիարակության ու համայնքի զարգացման տեսանկյունից:

Պետական նախարարը հիմնադրամի գործադիր մարմնի ներկայացուցիչների և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ ծանոթացել է ստեղծված պայմաններին: Մանկապարտեզը «Հայաստան» համահայկական հիմնադրամի երրորդ ծրագիրն է համայնքում, որը հաջորդել է դպրոցի ու բնակարանային շինարարությանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ