Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի թեկնածուն տեղափոխվել է «Լենս»

Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի թեկնածուն տեղափոխվել է «Լենս»

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Մարալ Արթինը տեղափոխվել է «Լենս»-ի կանանց թիմ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՖՖ կանանց ֆուտբոլի դեպարտամենտի պետ Աննա Թադևոսյանը:

«Հայաստանի կանանց ազգային հավաքականի թեկնածու Մարալ Արթինը մեկ տարվա պայմանագիր է կնքել Arras Football Club Féminin-ի հետ, որը RacingClub Lens FotbalClub-ի հետ համագործակցության արդյունքում դարձել է «Լենս»-ի կանանց թիմը: Ուրախ եմ տեղեկացնել նաև, որ հաջորդ տարի «Լենս»-ը կանանց թիմ կունենա նաև Հայաստանում: Ակումբի սեփականատեր Ջոզեֆ Ուղուրլյանը շատ է կարևորում Հայաստանում ակումբ ունենալու գաղափարը: Նշեմ նաև, որ Մարալ Արթինի գործակալն է ֆրանսահայ հայտնի իրավաբան Սևան Քարյանը»,- գրել է Թադևոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]