Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անի Ամիրշադյանը նշանակվել է սոցիալական ապահովության ծառայության պետ

Անի Ամիրշադյանը նշանակվել է սոցիալական ապահովության ծառայության պետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, վարչապետի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Անի Ամիրշադյանը:

Ամիրշադյան Անի Էդվարդի

Ծնվել է 1987 թ. օգոստոսի 19-ին Երևան քաղաքում:

Կրթություն

2008 թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատը, մասնագիտացումը՝ Կառավարում 2010 թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան, մասնագիտացումը՝ Կառավարում 2014 թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան։

Աշխատանքային փորձ

2009-2011 թթ. աշխատել է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ում Ներքին վերահսկողության ստորաբաժանումում: 2011-2013 թթ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ում որպես գործառնական ռիսկ մենեջեր: 2013-2019 թթ. աշխատել է ԱյԴիԲանկ ՓԲԸ-ում: Զբաղեցրել է Ներքին վերահսկողության և մոնիթորինգի վարչության պետի, այնուհետև Վարկերի մոնիթորինգի վարչության պետի պաշտոնները: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]