Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման ծրագրով անվճար սպասարկում է ստացել 212 քաղաքացի

Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման ծրագրով անվճար սպասարկում է ստացել 
212 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման պետական ծրագրի շրջանակներում օգոստոսի 27-ի դրությամբ 212 քաղաքացի պետպատվերով ստացել է բուժսպասարկում, նրանցից 182-ը վերադարձել է բնականոն առողջ կյանքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկմանն ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Վարչապետը նկատեց, որ ծրագիրն այս տարի առաջին անգամ է ներդրվել և հետաքրքրվեց արդյունքներով: Թորոսյանի խոսքով՝ իրականացվում է գլխուղեղի ներանոթային միջամտություն: «Խոսքը միայն  24 ժամվա ընթացքում առաջացած դեպքերի մասին է, երբ կա իրական շանս՝ մարդուն ամբողջությամբ առողջացնելու: Եթե ինսուլտը զարգացել է ինչ-որ մի ժամանակահատվածում, ապա դեռ հույս կա խցանված անոթը բացելու, որ արյան շրջանառությունը գլխուղեղում վերականգնվի: Դրա բուժման երկու ձև կա, առաջինը թրոմբը ցրելու համար դեղ է ներարկվում, եթե դա չի ստացվում, ապա անոթով մտնում են և գլխից թրոմբը քաշում, հանում»,-ասաց Թորոսյանը:

Ներկայում ծառայությունը մատուցվում է երկու բուժհաստատությունում՝ «Էրեբունի» և «Հերացի» հիվանդանոցային համալիրում, աշխատում են 3-րդ կենտրոնում՝«Աստղիկ» ԲԿ-ում  ևս այն իրականացնելու ուղղությամբ: Թորոսյանի խոսքով՝ Շտապօգնության բրիգադների լայնածավալ վերապատրաստում են արել, որ ախտանիշները տեսնելու դեպքում միանգամից կապվեն հիվանդանոցների հետ:

Թորոսյանի խոսքով՝ 212 պացիենտի համար մոտ 350 մլն դրամ գումար են ծախսել:

Վարչապետը հետաքրքրվեց, թե քանիսն են լիարժեք նախկին կյանքին վերադարձել:  «212-ից 182 հոգի վերադարձել է պրակտիկ առողջ կյանքի, դժբախտաբար 30 մարդու չի հաջողվել փրկել»,-ասաց նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]