Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Փորձագետը Թուրքիայի կողմից Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու ռիսկ է տեսնում

Փորձագետը Թուրքիայի կողմից Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու ռիսկ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 2  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի կարծիքով՝ Ադրբեջանում մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները միայն զորավարժությամբ չեն սահմանափակվի: Նա Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու ռիսկեր է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Համբարձումյանը նման տեսակետ հայտնեց հրավիրված ասուլիսում:

«Այսօր Ադրբեջանում կրկին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն են մեկնարկել: Ուշագրավն ու վտանգավորն այն է, որ կրկին Թուրքիայի զինված ուժերը սեփական սպառազինությամբ են ներկայացել զորավարժություններին: Թուրքիան բավականին մեծ թվով տեխնիկական միջոցներ ու մասնագետներ է տարել Ադրբեջան։ Եթե Թուրիքան մեծ ծախսեր անելով ուժերը կուտակում է Ադրբեջանում, ենթադրում եմ, որ ուզում են ռազմաբազա ստեղծել»,-ասաց Համբարձումյանը:

Նրա կարծիքով՝ ողջ ռեսուրսը, որը կուտակվում է զորավարժությունների համար հենց այնպես չէ, կարծում է, թե ինչ-որ բան պատրաստում են: Համբարձումյանը տեսակետ հայտնեց՝ Թուրքիան Ադրբեջանի հետ ունի հեռահար նպատակներ, ինչը միանշանակ հայանպաստ չէ:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ