Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թեյլոր Սվիֆթը վեցերորդ անգամ Billboard հիթ-շքերթը գլխավորել է «Lover» նոր ալբոմով

Թեյլոր Սվիֆթը վեցերորդ անգամ Billboard հիթ-շքերթը գլխավորել է «Lover» նոր ալբոմով

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեյլոր Սվիֆթի «Lover» նոր ալբոմն ընդամենը մեկ շաբաթում գլխավորել Է Billboard 200-ը եւ նրա վեցերորդ ալբոմն Է դարձել՝ պատվավոր առաջին տեղն զբաղեցնելով այս հիթ-շքերթում: Անցյալ շաբաթվա արդյունքները սեպտեմբերի 1-ին ամփոփել Է Billboard երաժշտական հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տեղեկություններով՝ «Lover»-ն իր ռելիզից հետո առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել Է 867 հազար օրինակով, որոնցից 679 հազարը կազմել են ֆիզիկական վաճառքները:

«Այս ալբոմը վեցերորդն Է դարձել սուպերաստղի առաջին տեղի թվով»,-տեղեկացրել Է հանդեսը: Դրա մասնագետները կարծում են, որ Թեյլորը Էլ ավելի մեծ հաջողության Էր հասել միայն Reputation սկավառակով 2017 թվականին:

Այդ ալբոմն առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել Էր 1,238 մլն օրինակով (1,216 մլն իրապես վաճառված ալբոմ): Նախորդ ռեկորդը սահմանվել Էր 2017 թվականի նոյեմբերի 16-ին: Հրատարակությունն ուշադրություն Է դարձնում այն բանի վրա, որ Սվիֆթը դեռ երբեք նշաձողը մեկ շաբաթում 500 հազար օրինակից պակաս չի իջեցրել:

Ավելի վաղ նա նաեւ դարձել Է միակ երգչուհին, որի ալբոմները Միացյալ Թագավորության առաջատար հիթ-շքերթները քառակի գլխավորել են տասը տարի: Խոսքը «Lover», «Red», «1989» եւ «Reputation» ալբոմների մասին Է: «Ես միայն ցանկանում եմ շատ շնորհակալություն հայտնել ձեզ, տղաներ, իմ կյանքի ամենալավ շաբաթներից մեկի համար: Երախտագիտության ցանկացած բառը քիչ կլինի»,- ասել Է Սվիֆթն իր Twitter-ում:

29-ամյա Թեյլոր Սվիֆթը օգոստոսին նվաճել Է MTV Video Music Awards (MTV VMA) մրցանակը «Տարվա տեսանյութ» ամենահեղինակավոր անվանակարգում: Երգչուհուն հաղթանակ Է բերել «You Need To Calm Down» կոմպոզիցիայի հոլովակը: Սվիֆթն այդ նույն ամսին, ըստ Forbes հանդեսի, գլխավորել Է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների վարկանիշը: Նրա հաշվարկների համաձայն, արտիստուհին օրացուցային տարվա ընթացքում վաստակել Է 185 մլն դոլար: Այդ գումարի զգալի մասը նրան բերել Է Reputation Stadium Tour համաշխարհային շրջագայությունը՝ ի պաշտպանություն համանուն ալբոմի: Միայն ԱՄՆ-ում համերգների տոմսերի վաճառքներից ստացված դրամական մուտքերը կազմել են ռեկորդային 266 մլն դոլար, հաղորդդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]