Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մխիթարյանը ժամանել է Հռոմի օդանավակայան, նա վարձավճարով կմիանա «Ռոմա»- ին

Մխիթարյանը ժամանել է Հռոմի օդանավակայան, նա վարձավճարով կմիանա «Ռոմա»-
ին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Հռոմի օդանավակայան:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Pagineromaniste-ն հայտնում է, որ հայ կիսապաշտպանը բուժզննումը բարեհաջող անցնելուց հետո վարձավճարով կմիանա «Ռոմա»-ին:

«Ռոմա»-ն և Լոնդոնի «Արսենալ»-ը պայմանագիրը համաձայնեցրել են գիշերվա ընթացքում: Ֆուտբոլիստը Հռոմում մեկ մրցաշրջանի համար կստանա ավելի քան 3.5 մլն եվրո:

Մխիթարյանը 2018 թվականի հունվարից է հանդես գալիս լոնդոնյան «Արսենալ» թիմում, ուր տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդից»: «Արսենալի» կազմում, ընդհանուր առմամբ, 59 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն ԱՊԼ-ում «Արսենալի» 4 խաղից մասնակցել է 3-ին և միայն մեկում է դաշտ դուրս եկել մեկնարկային րոպեներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]