Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Սեպտեմբեր

Բակո Սահակյանն ընդունել է դեսպանահավաքի մասնակիցներին

Բակո Սահակյանն ընդունել է դեսպանահավաքի մասնակիցներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, դիվանագիտական կորպուսի եւ հյուպատոսական հիմնարկների ղեկավար կազմի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, անդրադարձ է կատարվել երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը եւ այս ասպարեզում փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ նման այցելությունները դարձել են ավանդական եւ կրում են պարբերական բնույթ՝ կարեւորելով դրանց նշանակությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք :





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ