Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված 
տոնական միջոցառումներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:

Միջոցառումներին մասնակցում էին ԱՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ սփյուռքից եւ հյուրեր արտերկրից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]