Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նազարբաեւի դուստրը վերընտրվեց Ղազախստանի Սենատի նախագահ

Նազարբաեւի դուստրը վերընտրվեց Ղազախստանի Սենատի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դարիգա Նազարբաեւան ընտրվել Է Ղազախստանի Սենատի նախագահ: Ավելի վաղ երկրի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը նրա թեկնածությունն առաջադրել Էր այդ պաշտոնի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խնդրում եմ Դարիգա Նուրսուլթանի Նազարբաեւային ընտրել Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ»,-Տոկաեւի դիմումը հրապարակել Է Ղազախստանի նախագահի վարչակազմի ղեկավար Ղրիմբեկ Կուշերբաեւը: Օգոստոսի 12-ին Տոկաեւը Դարիգա Նազարբաեւայի պատգամավորական լիազորությունները երկարացրել Էր դրանց ժամկետի լրանալու կապակցությամբ:

56-ամյա Նազարբաեւան մարտի 20-ին միաձայն Սենատի նախագահ Էր ընտրվել պալատի պատգամավորների գաղտնի քվեարկության արդյունքում: Ավելի վաղ նա Սենատում զբաղեցնում Էր միջազգային գործերի, պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնը: Նազարբաեւան Սենատի պատգամավոր Էր նշանակվել 2016 թվականի սեպտեմբերի 13-ին: Նա Ղազախստանի առաջին նախագահի՝ ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւի ավագ դուստրն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]