1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատմական Անի այցելողների թիվը զգալիորեն ավելացել է

Պատմական Անի այցելողների թիվը զգալիորեն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվող հայոց պատմական մայրաքաղաք Անի այցելողների թիվը զգալիորեն աճել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Թայմթուրք» լրատվամիջոցը:

Լրատվամիջոցը, Բագրատունյաց հայկական թագավորության մայրաքաղաքն անվանելով «քաղաքակրթությունների օրրան», «հազար ու մի եկեղեցիների քաղաք» և այլն, հայտնում է, որ Անի այցելողների թիվը զգալիորեն ավելացել է հատկապես 2016 թվականի հուլիսից հետո, երբ Անին ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Ըստ տվյալների՝ այս տարվա ընթացքում Անիի ավերակներ է այցելել 70 հազար 603 այցելու, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ՝ մոտ 16 հազարով ավելի է:

Լրատվամիջոցը նաև հակիրճ անդրադարձել է Անիի պատմությանը և նշել, որ այն 961-1045 թվականների ընթացքում եղել է Բագրատունյաց հայոց թագավորության մայրաքաղաքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]