Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայրենադարձության մասին օրենքի նախագծի մշակման համար ձևավորվելու է աշխատանքային խումբ

Հայրենադարձության մասին օրենքի նախագծի մշակման համար ձևավորվելու է 
աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումներ են ընթանում Հայրենադարձության մասին օրենքի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Այսպես, օգոստոսի 30-ին ԵՊՀ  Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանի և Repat Armenia-ի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանի հետ քննարկեցինք նախատեսվող օրենքի հիմնական հասկացությունները, օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեցող ուղղությունները՝ ազդարարելով համատեղ աշխատանքի մեկնարկը:

Սա, իհարկե, չի նշանակում, որ սահմանափակվելու ենք սույն փոքր թիմով. եկող շաբաթ մեր հանձնաժողովի նիստում կձևավորենք աշխատանքային խումբ, որի աշխատանքների ավարտից հետո նախնական փաթեթը կներկայացվի առնչակից կողմերին, ինչպես նաև Հայաստանի և սփյուռքի մասնագիտական շրջանակներին»,- գրել է Հայրապետյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]