Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոչինչ չի կարող սասանել մեր ժողովրդի ուժն ու շեղել ընտրած ճանապարհից. Արցախի նախագահ

Ոչինչ չի կարող սասանել մեր ժողովրդի ուժն ու շեղել ընտրած ճանապարհից. Արցախի 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում oգոստոսի 31-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն՝ նվիրված ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին:

Նախագահը պետական բարձր պարգեւներ է հանձնել Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների, պետական եւ հասարակական գործիչների, բարերարների, տնտեսության, առողջապահության, կրթության եւ մշակույթի ոլորտների ներկայացուցիչների:

Պաշտպանության կազմակերպման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանին եւ Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր ելույթում երկրի ղեկավարը նշել է, որ արդեն 28 տարի է, ինչ մայր Հայաստանի եւ սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին կառուցում ենք ազատ, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն: «Այս տարիների ընթացքում մեր ժողովրդին հաջողվել է ստեղծել մարտունակ բանակ, ժողովրդավարական բոլոր ինստիտուտները, դինամիկ զարգացող տնտեսություն»,- ընդգծել է հանրապետության Նախագահը:

Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ Արցախի ժողովուրդն այսուհետ եւս համատեղ ուժերով կլուծի իր առջեւ ծառացած բոլոր խնդիրները, ինչպիսինն էլ դրանք լինեն: «Վստահ եմ, որովհետեւ գիտեմ, որ ոչ մի բան չի կարող սասանել մեր ժողովրդի ուժն ու հաստատակամությունը, շեղել նրան իր ընտրած ճանապարհից»,- շեշտել է Նախագահը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]