Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լուկաշենկոյին ծննդյան 65-ամյակի առթիվ


ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասվում է.

«Բելառուսի ժամանակակից ողջ պատմությունը, որը նշանավորվել է պետության սոցիալ-տնտեսական զարգացման հաջողություններով և միջազգային լայն համագործակցության ձևավորմամբ, անխզելիորեն կապված է Ձեր անվան հետ:

Հաճույքով եմ հիշում իմ վերջին այցը Բելառուս՝ մասնակցությունը Եվրոպական երկրորդ խաղերի փակման՝ հրաշալի կազմակերպված արարողությանը, բարեկամության և փոխըմբռնման մթնոլորտում կայացած մեր բովանդակալից զրույցը, ինչպես նաև Բարձր տեխնոլոգիաների պարկ իմ այցելությունը:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կիրականացվեն կոնկրետ ուղղություններով փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու մեր պայմանավորվածությունները:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»: 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ