Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կովկասի սիլիկոնյան հովիտը. Իտալական առաջատար լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի ՏՏ ոլորտին

Կովկասի սիլիկոնյան հովիտը. Իտալական առաջատար լրատվամիջոցն անդրադարձել է 
Հայաստանի ՏՏ ոլորտին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական RaiNews առաջատար լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումներին՝ «Կովկասի սիլիկոնյան հովիտը» վերնագրով հրապարակված հոդվածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրող Մարտինո Սենիգան շրջել է Հայաստանում տեղակայված ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններով և ներկայացրել դրանց նորամուծությունները:

«Հայաստանի մայրաքաղաք Երևանում այսօր ծաղկում են ապրում բազմաթիվ ստարտափեր և ընկերություններ, որոնցից շատերը հանդիսանում են իրենց ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը: Հենց այդ պատճառով հոկտեմբերի 6-9-ը Երևանում կանցկացվի WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը»,- նշել է լրագրողը:

Լրագրողը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, այցելել WCIT 2019 համաժողովի գրասենյակ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, Renderforest ընկերության գրասենյակ, Արմաթ լաբորատորիա, COAF Smart կենտրոն և  զրուցել աշխատակիցների հետ:

Սենիգան ռեպորտաժում պատմական ակնարկ է իրականացրել նաև Հայաստանի մասին ու ներկայացրել հայկական մշակույթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]