Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 7 ամսում աճել է 6.8 տոկոսով

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 7 ամսում աճել է 6.8 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին 6.8 տոկոսով աճել է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Մասնավորապես, զգալիորեն աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 8.4 տոկոսով: Շինարարության ծավալը հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն  ժամանակի համեմատ աճել է 4.5 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 15.2 տոկոսով, իսկ առևտրի շրջանառության աճը կազմել է 8.9 տոկոս:

2019-ի հունվար-հուլիսին սպառողական գների ինդեքսը աճել է 1.9 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-հուլիսին 2018-ի հունվար- հուլիսի նկատմամբ պահպանվել է նույնը, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5 տոկոսով:  

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-հուլիսին 2018-ի նույն ժամանակի համեմատ աճել է 5.9 տոկոսով՝ կազմելով 178 հազար 325 դրամ:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հուլիս  ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 2.3 տոկոս աճ: Ընդ որում` արտահանման ծավալն աճել է 3 տոկոսով, իսկ ներմուծմանը՝ 1.9 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվար-հուլիսին եղել է 483.07:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]