Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ ՊՆ ՌՈ պատվիրակությանը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ ՊՆ ՌՈ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 29-ին  ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը` ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տվյալ բնագավառում փոխգործակցության ներկա վիճակն ու համատեղ գործունեության հեռանկարները,  ինչպես նաև ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանությունների համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]