Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ձկնային տնտեսությունները կպարտավորվեն 1 միավոր ջրի դիմաց ապահովել որոշակի արտադրանք

Ձկնային տնտեսությունները կպարտավորվեն 1 միավոր ջրի դիմաց ապահովել որոշակի 
արտադրանք

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը սահմանելու մասին»  որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագծին։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ փոփոխության նպատակն է Արարատյան դաշտում, որտեղ ունենք 116 ձկնաբուծական տնտեսություններ, սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կապի մեջ են դնում օգտագործված ջրի քանակը և այդ ջուրն օգտագործելու արդյունքում ստացված արդյունաբերական արտադրանքի քանակը։ «Երկու տարանջատում է առաջարկվում սահմանել, որ իշխան ձկնատեսակի համար մեկ լիտր վայրկյան ջրի ելքով ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պետք է տարեկան արտադրողն ապահովի 700 կգ արտադրանք, թառափի համար՝ 800 կգ արտադրանք։ Նպատակն այն է, որ խրախուսվի շրջանառու ջրի օգտագործումը՝ կիրառելով այնպիսի տեխնոլոգիական սարքավորումներ, որոնք ներկայումս հասանելի են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը։

Այս վարքագիծը խրախուսելու համար գործադիրը հավանություն տվեց լիզինգով սարքավորումների ձեռք բերման դեպքում պետության կողմից որոշակի գումարի սուբսիդավորման առաջարկին: «Նպատակն է՝ խրախուսել այսպիսի վարքագիծը, առաջարկվում է փոփոխություն կատարել կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ, որով սահմանել էինք, որ լիզինգով սարքավորումներ ձեռք բերելու դեպքում գյուղատնտեսական բնագավառում գործունեություն վարելու ժամանակ սուբսիդավորում ենք 12 տոկոսի 8 տոկոսային կետը, հիմա առաջարկում ենք վճարվող 20 տոկոս  առաջին վճարից  կառավարությունը կեսը սուբսիդավորի, ամեն գործարքի դեպքում ոչ ավելի, քան 6 միլիոն դրամ։ Սա տարածվելու է միայն նոր ջրօգտագործման դիմումների դեպքում»։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ջրօգտագործման թույլտվությունների ծավալը տարեկան մոտ 1 մլրդ 100 մլն խմ է: «Նոր թույլտվություններ չեն լինելու, խոսքն այն  մասին է, որ մոնիտորինգի ժամանակ կբացահայտվեն այն  ջրօգտագործողները, որոնք 1 միավոր ջրով ավելի քիչ ձուկ են արտադրում, քան հնարավոր է, եւ քանի որ այս ժամանակահատվածում կլրանա ջրօգտագործման թույլտվության ժամկետը, եթե օրենսդրական փոփոխություն է կատարվել, պետք է համապատասխանեցնեն իրենց ծավալները, ինչը կնվազեցնի օգտագործվող ջրաքանակը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]