Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դասընթացներ՝ սպասարկման ոլորտի աշխատակիցների համար

Դասընթացներ՝ սպասարկման ոլորտի աշխատակիցների համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տուրիզմի հայկական ֆեդերացիան օգոստոսի 19-29-ը «Մանե Գարդեն» ռեստորանի աջակցությամբ և Հոլանդական ավագ խորհրդատուների կազմակերպության (PUM) հետ համագործակցությամբ անցկացրեց հերթական գործնական դասընթացը՝ «Հյուրընկալություն և սպասարկում» թեմայով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վերապատրաստումը իրականացնելու համար Հոլանդիայից ժամանել է բարձրակարգ մասնագետ, ով երկար տարիների աշխատանքի փորձ ունի միշլենյան աստղի արժանացած ռեստորաններում, սպասարկել է նաև հոլանդական թագավորական ընտանիքը, ինչպես նաև տասնյակ տարիների դասավանդման փորձ ունի:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով` իրենց ֆեդերացիան, կարևորելով զբոսաշրջության  ոլորտի պահանջարկին համապատասխանող բարձրակարգ մասնագետներով և կադրերով ապահովելու անհրաժեշտությունը, ձեռնամուխ է եղել ոլորտի մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործընթացին:

«Մենք համագործակցում ենք հոլանդական PUM կազմակերպության հետ: Այստեղից հրավիրել ենք բարձրակարգ և բազմափորձ մասնագետների, ովքեր զբոսաշրջության տարբեր ոլորտներում կազմակերպում են վերապատրաստման դասընթացներ: Ծրագիրը սկսել ենք զբոսաշրջային օպերատորների և գործակալների համար դասընթացներից: Սա  թվով երկրորդ դասընթացն է «Հյուրընկալություն և սպասարկում» թեմայով: Դասընթացին մասնակցում են Հայաստանի տարբեր ռեստորանների և հյուրանոցների մասնագետներ»,-ասաց Ապրեսյանը:

Նա հայտնեց, որ հաջորդ դասընթացները լինելու են «Հյուրանոցային կառավարում» թեմայով:

«Տուրիզմի հայկական ֆեդերացիային անդամակցում է նաև «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպությունը, որի հետ նախատեսվում է համատեղ կազմակերպել զբոսավարների դասընթացներ: Բացի այդ, մեզ անդամակցում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն, և խոհարարական դասընթացներ նույնպես նախատեսում ենք կազմակերպել»,- նշեց Ապրեսյանը:

Հոլանդական ավագ խորհրդատուների կազմակերպության, հոլանդացի մասնագետ Ռոբերտ դե Խունսը ասաց, որ արդեն 15 երկրում վերապատրաստում է իրականացրել և Հայաստանում երկրորդ անգամ է:

«Սրտանց եմ ասում՝ Հայաստանը ֆանտաստիկ է: Այստեղ արդեն երկրորդ անգամ եմ լինում: Ինձ հաճելի է այստեղ գտնվել, որովհետև այստեղ մարդիկ շատ բարեհամբույր են, հայկական խոհանոցը շատ լավն է, և բնությունը՝ գեղեցիկ: Միակ նկատառումս այն է, որ մարդիկ ավելի լավ անգլերեն խոսեն սպասարկման ոլորտում: Դա շատ կարևոր է»,- ընդգծեց Խունսը:

Միջոցառման վերջում հոլանդացի մասնագետը հավաստագրեր հանձնեց սպասարկման ոլորտի 22 աշխատողի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]