Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Spacex-ը պլանավորում Է Starship տիեզերանավի առաջին ուղեծրային թռիչքն անցկացնել հոկտեմբերին


ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Spacex ամերիկյան ընկերության Starship տիեզերանավի առաջին փորձարարական ուղեծրային թռիչքը կարող Է կայանալ հոկտեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին հայտնել Է ընկերության ղեկավար Իլոն Մասքը:

«Հոկտեմբերին պլանավորում ենք առաջին թռիչքը 20 կիլոմետր բարձրություն, ինչպես նաեւ ուղեծրային թռիչքի փորձ կձեռնարկենք դրանից անմիջապես հետո»,- գրել Է նա Twitter-ում: Մասքը հավելել Է, որ «դրա վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի սեպեմբերի 28-ին՝ ուղեծիր Spacex-ի ստեղծած տիեզերանավի առաջին թռիչքի տարեդարձի օրը»:

Ավելի վաղ SpaceX-ը Starhopper ապարատի՝ Starship տիեզերանավի նախատիպի հաջող փորձարկումներ Է կատարել Բոկա Չիկայի շրջանում (Տեխասի նահանգ):

Տեսագրության մեջ երեւում Է, թե ինչպես Է նախատիպը սահուն բաձրանում օդ, իսկ հետո իջնում մեկնարկային հարթակ: Թռիչքը շարունակվել Է 57 վայրկյան: Starhopper-ը, Space.com պրոֆիլային հրատարակության տվյալներով՝ նախատեսված Է փորձնական ենթաուղեծրային թռիչքների համար, որոնց ընթացքում կստուգվեն այն ինժեներական լուծումները, որոնք անհրաժշտ են դեպի Մարս թռիչքի համար Starship խոշոր տիեզերանավը կառուցելիս, որը նախատեսված Է 100 մարդու համար: Նախատիպը պատրաստված Է լեգիրված պողպատից եւ ունի շուրջ 9 մետր տրամագիծ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ